Հայաստանում անցկացվում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, որը ստեղծվել է Եվրոպական միության և նրա արևելաեվրոպական գործընկերների միջև քաղաքական ասոցացմանն ու հետագա տնտեսական ինտեգրմանը նպաստելու համար։
Այս կապակցությամբ Հայաստանում որևէ քաղաքական բողոք չի նկատվում՝ նույնիսկ այն ամենից հետո, ինչ ԵՄ-ն արել է Հայաստանի նկատմամբ։
Այսինքն՝ կարելի է պնդել, որ ընդհանուր առմամբ Հայաստանի քաղաքական դաշտը եվրաինտեգրմանը դեմ չէ։
Դժվար է պատկերացնել, թե նման պայմաններում ինչպե՞ս կարող է Հայաստանը դուրս գալ այս ծանր վիճակից, եթե իշխանությունը կողմ է եվրաինտեգրմանը, իսկ ընդդիմությունը դեմ չի։
Փաստացի՝ արտաքին քաղաքական դաշտում իշխանության դեմ ընթացող պայքարը (ինչից կախված է ամեն ինչ) ընթանում է ոչ թե ԵՄ արտաքին կառավարումից Հայաստանը ազատագրելու, այլ ավելի լավ եվրաինտեգրատորի դերի համար։
Հայկ Այվազյան